Երեւանում, մայիսի 16-ին, ժամը 13.30-ին, «Օպել-աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մ. Խորենացիի փողոցի թիվ 43 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 57-ամյա մի կնոջ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: