Սյունիքի մարզում, մայիսի 16-ին Սյունիքի մարզի Խնածախ գյուղից տեղեկություն է ստացվել, որ ժամը 16.40-ից մինչեւ 17.20-ը տեղացած կարկուտի հետեւանքով վնասվել են գյուղի հացահատիկի` 150 հա եւ կորնգանի` 60 հա մակերեսով ցանքատարածքներ:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ

Վնասի չափը պարզելու համար ստեղծվել է հանձնաժողով:

Տարածքը ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում: