Իրանը ներառվել է այն երկրների ցանկում, որտեղ Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսությունները գործում են պատերազմի և զինված հակամարտության պայմաններում։

Ինչպես հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները, համապատասխան որոշումը ստորագրել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։

Որոշման համաձայն՝ Իրանի Իսլամական Հանրապետությունն ավելացվել է այն երկրների ցանկում, որտեղ Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսությունների համար գործում են աշխատանքի հատուկ պայմաններ։

Իրանը դարձել է այս ցանկի ութերորդ երկիրը։ Որոշումը տարածվում է 2026 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի վրա։