Ցորենի գները հասել են վերջին երեք տարվա ամենաբարձր մակարդակին։ Այս մասին հայտնում է Bloomberg‑ը։

Պատճառը ռուս-ուկրաինական հակամարտության հնարավոր սրման հետ կապված մտավախություններն են, ինչը կարող է էլ ավելի խաթարել մատակարարումները։

Չիկագոյի բորսայում ցորենի ֆյուչերսներն օգոստոսի 27-ին թանկացել են 2.6%-ով՝ հասնելով 2023 թվականի հուլիսից ի վեր ամենաբարձր ցուցանիշին։ Դրան նախորդող օրը՝ օգոստոսի 26-ին, գրանցվել է 6.4% աճ, իսկ վերջին մեկ ամսվա ընթացքում Սևծովյան տարածաշրջանից մատակարարումների խափանումների պատճառով ցորենն ընդհանուր առմամբ թանկացել է 18%-ով։