Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Շրնաք նահանգային կառույցի փոխնախագահ Ալի Քըլընչը տան դիմաց ենթարկվել է զինված հարձակման։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ ծանր վիրավորված Ալի Քըլընչին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Դեռեւս տեղեկություններ չկան սպանությունն իրականացնողների վերաբերյալ։