Էստոնիայի նախկին նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսը, ով ազդեցիկ ձայն է համարվում անվտանգության հարցերով եվրոպական քննարկումներում, կասկած է հայտնել, թե ԱՄՆ-ն իր Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռեթքլիֆին ուղարկել է Եվրոպայում հետագա էսկալացիայից Ռուսաստանին հետ պահելու նպատակով։

Euronews-ին տված հարցազրույցում քաղաքական գործիչը նշել է, որ Վաշինգտոնն ավելի շատ մտահոգված է Իրանով։

«Ո՞րն է այսօր Միացյալ Նահանգների բուն խնդիրը։ Իրական խնդիրն Իրանն է, այն փաստը, որ ռուսներն իրանցիներին թիրախավորման տվյալներ են փոխանցում։ Ահա սրանք են ԱՄՆ-ի համար իսկական խնդիրները, և դրանք լիովին բավարար են, որպեսզի ԿՀՎ տնօրենը մեկնի Մոսկվա ու նրանց հայտարարի, որ նահանջելու ժամանակն է»,- նշել է նա։