Ալժիրի տարբեր նահանգներ ընդգրկած անտառային հրդեհի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել։ Այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարար Սաիդ Սայուդը, հայտնում է Middle East Monitor-ը։
Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ հրշեջներն արդեն մարել են երկրի մի քանի նահանգներում բռնկված 193 անտառային հրդեհներից 147-ը։





























