Ռուսաստանում նոր զորահավաք չի լինի։ Այս մասին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

«Մեր երկրում մոբիլիզացիայի որևէ ծրագիր չկա։ Ռազմական գործողություններին մասնակցող պայմանագրայինների քանակը լիովին բավարար է․ նրանք ծառայության են անցել կամավոր՝ հայրենասիրական մղումներով»,- նշել է նա։