Այսօր մենք ամերիկյան կողմից տեղեկություն ենք ստացել այս օրերին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումների մասին։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Եվ մենք սա քննարկել ենք նախօրեին, քննարկել ենք սա նաև այսօր՝ ամերիկյան կողմի հետ։ Շնորհակալություն եմ հայտնում տեղեկատվության և Ռուսաստանի հետ զրույցում անհրաժեշտ շեշտադրումների համար։ Մենք գնահատում ենք քայլերի համաձայնեցվածությունը և այն, որ Ամերիկան միանգամայն իրատեսական տեսլական է ներկայացնում անհրաժեշտ քայլերի մասին։ Ռուսաստանը պետք է ավարտի պատերազմը, պետք է ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի դա տեղի ունենա»,- նշել է Զելենսկին։



























