ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ երկիրը բաց է օտարերկրյա արտիստների ելույթների համար, սակայն շեշտել է, որ Ադոլֆ Հիտլերի մասին ռեփեր Կանյե Ուեսթի հայտարարությունները մեծ հարցեր են առաջացնում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք որևէ արտիստի առաջ դռներ չենք փակել, չենք փակում և չենք փակելու։ Մեր դռները, հավանաբար, փակ են միայն նացիստական, նեոնացիստական կամ ազգայնական գաղափարախոսություն դավանող արտիստների համար։
Հիտլերի փառաբանման, սվաստիկայի տարածման, երգերը համապատասխան գաղափարախոսություններով լցնելու հետ կապված նրա ակցիաները և ելույթները բավականին շատ հարցեր են առաջացնում», — հավելել է Զախարովան։




























