Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը տեղեկացնում է, թե մայիսի 14-ին իսրայելական ռազմական մի օդանավ, որի մոդելը հայտնի չէ, 5 անգամ խախտել է Կիպրոսի թուրքական հատվածի օդային տարածքը։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, իսրայելական օդանավին Կիպրոսի տարածքից հեռացնելու համար Ինջիրլիքի ռազմաբազայից օդ են բարձրացել F-16 տիպի կործանիչներ, որոնք երկու կողմից շրջափակել են իսրայելական ռազմական օդանավը եւ ստիպել, որ այն լքի Կիպրոսի թուրքական հատվածի տարածքը։

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբն այս դեպքի մասին հայտնել է ԱԳՆ-ին, որն էլ Իսրայելում Թուրքիայի հյուպատոսության միջոցով բողոք է ներկայացրել իսրայելական կողմին։