Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը գտնվում է Թեհրանում: Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը Թեհրանի եւ Բաքվի երկկողմ կապերի ընդլայնման եւ տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ խորհրդակցություններ կանցկացնի Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի եւ Իրանի այլ պաշտոնատար անձանց հետ: Քննարկումների հիմնական թեմաներն են ադրբեջանական գազի արտահանումը Իրան, բեռնափոխադրումները, զբոսաշրջությունը եւ այլն:
Տեղադրություն




























