Թուրքիայում սկանդալային ծաղրանկարներով հայտնի Penguen ամսագրի խմբագրությունն անհայտ անձանց կողմից հրդեհվել է:

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ սկզբում իրավապահները պնդել են, թե շենքի ներսում ուղղակի հրդեհ է ծագել, սակայն ավելի ուշ պարզ է դարձել, որ խմբագրության դեմ հարձակում է տեղի ունեցել։

Դատախազությունը հետաքննություն է սկսել՝ հայտնաբերելու մեղավորներին։