ԱՄՆ-ի բարձրաստիճան զինվորականները ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին զգուշացրել են, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական արշավի շարունակումը դառնում է անկայուն, ծանրաբեռնում է զինված ուժերի մարտական պատրաստվածությունը և սահմանափակում է ամբողջ աշխարհում այլ սպառնալիքներին արձագանքելու ԱՄՆ-ի կարողությունը, գրում է The Washington Post-ը՝ հղում անելով անանուն աղբյուրների։
Թերթի տվյալներով, համապատասխան գնահատականը տրվել է օգոստոսի 14-ին Հեգսեթին ներկայացված փաստաթղթում։
Դրա հեղինակներն էին ԱՄՆ ցամաքային զորքերի, ռազմածովային և ռազմաօդային ուժերի ղեկավարները, ինչպես նաև այլ բարձրաստիճան զինվորականներ։
Պարբերականի զրուցակիցը, որը ծանոթ է ռազմական ղեկավարության դիրքորոշմանը, իրավիճակի ընդհանուր գնահատականը նկարագրել է այսպես․ արշավը դարձել է «չափազանց լայնածավալ և չափազանց երկարատև»։
Զինվորականները մտավախություն ունեն, որ գործողության հետագա իրականացումը ներկայիս մասշտաբներով կարող է բացասաբար ազդել ամերիկյան զինված ուժերի պատրաստականության և Պենտագոնի՝ միաժամանակ այլ ուղղություններով սպառնալիքներին դիմակայելու կարողության վրա։


























