Մայիսի 16-ին, ժամը 16:40-ին, օպերատիվ տվյալներ իրացնելիս ինտերնետային կայքերում պոռնկագրական նյութեր տարածելու կասկածանքով Երեւանի Իսահակյան եւ Տերյան փողոցների խաչմերուկից ԿՀԴՊ ԳՎ բերման է ենթարկվել մի քաղաքացի:

Ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը NEWS.am-ին հայտնեց, որ քաղաքացու կողմից ներկայացված «Օդնոկլասնիկի.ռու» կայքի իր անձնական էջում առկա էին վերջինիս կողմից տեղադրված թվով 55 պոռնկագրական բնույթի նկարներ, որոնք հասանելի էին կայքի օգտատերերին:

Նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն: