ԱՄՆ-ի Տեխաս նահանգից սենատոր Թեդ Քրուզը կոչ է արել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին զինել Իրանում բողոքի ցույցերի մասնակիցներին՝ գործող ռեժիմը տապալելու համար։ Ըստ նրա, Վաշինգտոնի երկարաժամկետ նպատակը պետք է լինի «ռեժիմի փլուզումը»։

«Ես կցանկանայի, որ երկարաժամկետ նպատակը լինի ռեժիմի փլուզումը», — NBC News-ի եթերում հայտարարել է Քրուզը։

Նա Թրամփին և նրա վարչակազմին կոչ է արել զենք տրամադրել բողոքի ակցիաների մասնակիցներին, որպեսզի նրանք իրենք կարողանան հասնել իշխանափոխության։

«Ես նախագահ Թրամփին և Թրամփի վարչակազմին կոչ եմ արել զինել ցուցարարներին, որպեսզի Իրանի ժողովուրդը... տապալի այս ռեժիմը։ Ոչ թե ամերիկյան զորքերը տեղում, այլ իրանցի ժողովուրդը», — ասել է սենատորը։

Քրուզը նաև հայտարարել է, որ Իրանում ամերիկյան ռազմական գործողության նախնական խնդիրը՝ երկրի ռազմական ներուժի թուլացումը, արդեն կատարված է։ Նրա կարծիքով, հաջորդ նպատակը պետք է լինի այաթոլլայի իշխանությունից հեռացումը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանում «առաքելության հաջող ավարտի» մասին։