Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 1-ին Բիշքեկում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը և իրավիճակը Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել է Թուրքիայի կառավարության աղբյուրը։

«Նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի սեպտեմբերի 1-ի Բիշքեկյան բանակցություններում կարող են շոշափվել արդիական տարածաշրջանային հարցեր։ Մասնավորապես, կողմերը կարող են քննարկել իրավիճակը Մերձավոր Արևելքում և Սիրիայում իրադարձությունների զարգացումը», — ասել է գործակալության զրուցակիցը։

Ըստ նրա, օրակարգում, հավանաբար, կընդգրկվեն նաև երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, ներառյալ համագործակցությունը էներգետիկ ոլորտում։

«Նախագահների բանակցությունների օրակարգում, հավանաբար, կընդգրկվեն երկկողմ օրակարգի և էներգետիկ համագործակցության հարցերը», — հավելել է աղբյուրը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Պուտինն ու Էրդողանը սեպտեմբերի 1-ին կհանդիպեն Բիշքեկում և կքննարկեն Ուկրաինայի շուրջ իրավիճակն ու Սև ծովում տիրող դրությունը։