Twitter-ն «Օդնոկլասնիկի» սոցկայքը դասել է  հավանական վտանգավոր կայքերի շարքում: Օգտվողներին չի հաջողվում հրապարակել հղումները կայքում, դրա փոխարեն նախազգուշացում է հայտնվում. «Օյ, ձեր թվիթում հղումը տանում է մի էջ, որը վտանգավոր է կամ սփամ է պարունակում»:

Համացանցից օգտվողները խնդրին ուշադրություն էին դարձրել մայիսի 16-ին, երբ «Օդնոկլասնիկի» Twitter-հաշվում հղում էր հայտնվել սոցկայքի էջերից մեկին: Twitter-ը այդ հղմամբ անցնելու փորձի ժամանակ նախազգուշացնում էր, որ էջը կարող է վտանգավոր լինել: Այդ  կարգին ցանցը դասում է  վնասաբեր գաղտնագրերով աղբյուրները եւ խաբեբայական սփամները:

Ավելի ուշ հղմամբ թվիթը ջնջվել էր «Օդնոկլասնիկի» միկրոբլոգից: Հղումը, որով անցումն արգելում էր  Twitter-ը,  կրճատվել էր կարճ հղումների bit.ly ծառայությունով:

«Օդնոկլասնիկիի» մամլո ծառայությունում lenta.ru-ին հայտնել էին, որ ընկերությանը հայտնի է խնդիրը, եւ այդ հարցը լուծվում է: