ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է այս շաբաթ ևս մեկ բանկի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել Իրանի հետ կապված գործարքների համար, Associated Press գործակալությանը հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
«Եթե հարկ լինի, դա կլինի ֆինանսական բռնություն», - գործակալությանը տված հարցազրույցում ասել է Բեսենթը։
«Մենք մարդկանց ցույց ենք տալիս, որ գիտենք՝ դուք ով եք, և դուք էլ գիտեք, թե ով եք, ու դա պետք է դադարեցվի», - ընդգծել է նա։
Թե կոնկրետ որ բանկի մասին է խոսքը, Բեսենթը չի հստակեցրել։
Գործակալությունը նշում է, որ Բեսենթն այս հայտարարությունն արել է G20 երկրների ֆինանսների նախարարների՝ Էշվիլում (Հյուսիսային Կարոլինա նահանգ) նախատեսված հանդիպման նախաշեմին։
ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը հավելել է, որ մտադիր է այնտեղ հանդիպել չինացի գործընկերների հետ։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը «դիտարկում է բոլոր տարբերակները» Իրանի հետ շարունակվող համագործակցության համար Պեկինի դեմ պատժամիջոցների հարցում։





























