Հայաստանում օձերի անսովոր ակտիվացումը պայմանավորված է տաք եղանակով: Վերջին շրջանում Հայաստանում արձանագրվել է օձերի հարձակման մի քանի դեպք, տուժածների թվում անգամ երեխա կա:
Ինչպես նշում են մասնագետները, ներկայումս օձերի զուգավորման շրջանն է, եւ հիմնականում դրանով է պայմանավորված նրանց ագրեսիվությունը:
Բացի այդ, մարդն ակտիվորեն ներխուժում է նրանց միջավայր, ինչն էլ հաճախ հանգեցնում է տխուր հետեւանքների: Ենթադրվում է, որ սողունների ակտիվությունը կնվազի մեկ-մեկուկես ամսից: Մասնագետների խոսքով, «օձային» տարիներ լինում են այն դեպքում, երբ գարունը կամ վաղ է գալիս կամ էլ ուշանում է: Երկրորդ գործոնը` կրծողների քանակի ավելացումն է, ինչն իր հերթին բերում է օձերի քանակի ավելացման:




























