Տոկիոյի «Դիսնեյլենդ» զվարճանքների այգու ղեկավարությունը թույլատրել է նույնասեռ ամուսնություններ կնքել այգու տարածքում:
Նման խնդրանքով այգու ղեկավարությանն էր դիմել Ճապոնիայի 27-ամյա մի բնակչուհի: Հարսանիքների կազմակերպումը «Դիսնեյլենդի» ավանդական ծառայություններից մեկն է, եւ հարսանիքները անցկացվում են «Մորխոտիկի ամրոցում»:
Ի պատասխան ճապոնուհուն հայտնել են, որ հարսանիքը կլինի, սակայն հստակեցրել, թե նույնասեռ զույգերին չեն կարող պսակել քրիստոնեական ավանդույթով, գրում է The Guardian-ը:
Բացի այդ, «Դիսնեյլենդում» արված պսակադրությունը Ճապոնիայում օրինական չի համարվում, քանի որ երկրի օրենքով նույնասեռ ամուսնություններն արգելված են: Բացառություն արվում է միայն օտարերկրացիների համար: 2009-ից Ճապոնիայի հպատակները կարող են ամուսնանալ այն երկրների քաղաքացիների հետ, որտեղ օրենսդրությունը թույլատրում է:




























