Այսուհետև ԱրմՍվիսԲանկը ֆիզիկական անձանց համար թողարկում է Arca վճարային քարտեր։ Քարտով ՀՀ տարածքում առօրյա անկանխիկ գնումներ կատարելիս քարտապանները հնարավորություն ունեն ստանալու 2% հետվճար։
Arca քարտը կարելի է պատվիրել նաև որպես ԱրմՍվիսԲանկի գործող քարտին կից քարտ։ Քարտի տարեկան սպասարկման վճարը կազմում է 2,000 ՀՀ դրամ։
Ծրագրի հիմնական պայմաններն են՝
2% հետվճար՝ ծրագրի պայմաններին համապատասխան անկանխիկ գնումներից,
հետվճարի հաշվարկ՝ 1,000 ՀՀ դրամը գերազանցող վճարումներից,
մինչև 6,000 ՀՀ դրամ հետվճար՝ մեկ գործարքից,
մինչև 60,000 ՀՀ դրամ հետվճար՝ ամսական մեկ անձի համար,
հետվճարի փոխանցում՝ մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 25-ը։
Հետվճարը հաշվարկվում է ՀՀ տարածքում գրանցված տնտեսվարողներից՝ ֆիզիկական վաճառքի կետերում կամ առցանց միջավայրում Arca քարտով կատարված անկանխիկ վճարումներից։
Հետվճար չի հաշվարկվում կոմունալ և կապի ծառայությունների, պետական և համայնքային վճարումների, ֆինանսական կազմակերպությունների օգտին կատարված վճարումների, ավտոմատ երկարաձգվող բաժանորդագրությունների, թանկարժեք մետաղների և քարերի առուվաճառքի, ինչպես նաև ծրագրի պայմաններով սահմանված այլ գործարքների համար։
ԱրմՍվիսԲանկի Arca քարտը կարող եք պատվիրել՝ դիմելով Բանկ։ Սակագներին և ծրագրի ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով՝ +374 60 757 000, +374 11 757 000 հեռախոսահամարներով։
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։





























