Թուրքական գյուղերից մեկում տագնապ է սկսվել, երբ բնակիչները ոտքին օղ հագցրած սատկած թռչուն են գտել: Օղի վրա փոխագրված է եղել «Իսրայել», ինչից էլ եզրակացրել են, որ փետրավոր կենդանին իսրայելցի լրտես է:
Նրանք ոստիկանություն են կանչել` համարելով, որ թռչունը ոչ բնորոշ լայն ազդրեր ունի, որոնցում իսրայելյան հետախուզությունը կարող է միկրոէլեկտրոնային սարք տեղադրած լինել:
Մեռած թռչունը հանձնվել է պետական փորձագետներին, որոնք ոչ մի վտանգավոր բան չեն հայտնաբերել, գրում է BBC-ն:
Գյուղատնտեսության նախարարության տեղական բաժանմունքը թռչունին հետազոտել է եւ հավաստիացրել բնակիչներին, որ նման թռչունների ոտքին հաճախ օղ են հագցնում` նրանց չվելու ճանապարհներն ուսումնասիրելու համար:
Նախարարության ներկայացուցիչը պատմել է, որ քիչ ջանքեր չեն պահանջվել գյուղի ոստիկաններին համոզելու համար, որ թռչունը ազգային անվտանգության համար սպառնալիք չի ներկայացնում:
Ինչ-որ մի պահի գործի հետաքննմանը միացել է ահաբեկչության դեմ պայքարի բաժինը:
BBC-ի թղթակիցը մատնանշում է, որ Թուրքիայում հեշտությամբ ծագում եւ տարածվում են դավադրության բոլոր տեսությունները, ընդ որում` բնակչությունը հեշտությամբ հավատում է երկրի դեմ նյութվող իսրայելցիների մեքենայությունների լուրերին:




























