Կանանց անվտանգության և բարեկեցության ինդեքսով Georgetown Institute for Women-ի վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 56-րդ տեղը։
Վրաստանը ցանկում զբաղեցնում է 45-րդ տեղը, Ադրբեջանը՝ 111-րդ տեղը։
120 երկրների ընդգրկող վարկանիշը կազմվում է՝ ելնելով կանանց հասարակական կյանքում մասնակցության, երկրի տնտեսության մեջ ներգրավվածության, արդարադատության հասանելիության, ինչպես նաև անվտանգության ցուցանիշներից։





























