Այսօր՝ օգոստոսի 31-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:20-ի սահմաններում Թբիլիսյան խճուղու 22/10 հասցեի դիմաց «Nissan» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 103 շտապօգնություն, բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել ապա տեղափոխել հիվանդանոց։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով վարորդն ու վարույթ ենթարկվածը ազգությամբ հնդիկ են։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության եղել է սթափ։