Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար։ Այս մասին գրել է ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին ՀՀ նախագահի հրամանագրով Սիմոն Նազարյանն ազատվել էր 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից և նշանակվել 2-րդ բանակային կորպուսի հրամանատար։





























