Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում երկկողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Մենք պետք է հեռանանք անվերջ պատերազմներից և վերջ դնենք դրանց։ Դա անհրաժեշտ է մարդկության բարօրության համար։ Բոլոր հարցերի խաղաղ կարգավորումը հնարավորինս կարճ ժամկետներում մարդկության կոչն է, և հենց այդ ուղերձն է հղում Հնդկաստանը», — նշել է Մոդին, հաղորդում են հնդկական ԶԼՄ-ները։
Նա հայտարարել է, որ Հնդկաստանը աջակցում է խաղաղության հասնելուն ուղղված բոլոր ջանքերին։





























