Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու Մոսկվա ժամանելու և այստեղ բանակցություններ անցկացնելու հրավերը շարունակում է ուժի մեջ մնալ։ Այս մասին «Известия»-ի հետ զրույցում օգոստոսի 31-ին հայտնել n Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, ոչինչ չի փոխվել», — նշել է նախագահի մամուլի քարտուղարը՝ պատասխանելով Կրեմլի առաջարկի փոփոխությունների մասին հարցին։

Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ասել է, որ եթե Զելենսկին իսկապես ցանկանում է բանակցություններ վարել, ապա նա կարող է ժամանել Ռուսաստանի մայրաքաղաք։

«Ինչ վերաբերում է գագաթնաժողովին, ապա այն անհրաժեշտ է որոշակի համաձայնություններ վերջնական տեսքի բերելու համար, իսկ այդ համաձայնություններն ինքնին պետք է պատրաստվեն բավականին բարդ բանակցությունների ընթացքում»,- նշել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղարը։