Ադրբեջանական խորհրդարանականները կայցելեն Հայաստան: Այցի նպատակը Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 39-րդ լիագումար նիստին մասնակցելն է, որը տեղի կունենա Երեւանում` մայիսի 21-24-ին:

Ինչպես հաղորդում է APA-ն, ադրբեջանական պատվիրակությունը գլխավորում է ՍԾՏՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ասաֆ Հաջիեւը, իսկ պատվիրակության կազմում են պատգամավորներ Մուսա Գուլիեւը եւ Ժալյա Ալիեւան:

Նշենք, որ նիստի ժամանակ կազմակերպության նախագահությունը Հայաստանից կանցնի Ադրբեջանին: ՍԾՏՀԿ-ի 40-րդ լիագումար նիստը տեղի կունենա այս տարվա աշնանը` Բաքվում: