Գեւորգ Ալիվորյանի գործը եւ ոստիկանության գործունեության իրավաչափության ստուգումը մի շարք խախտումներ է բացահայտել:
Ինչպես NEWS.am-ին հաղորդեց Ալիվորյանի փաստաբան Զոհրաբ Գաբրիելյանը, այդ կապակցությամմբ հարուցված է քրեական գործ` պաշտոնեական լիազորությունների չարաշահման մասով:
Հիշեցնենք, 2011 թ. հունիսի 5-ի գիշերը Պետերբուրգի «Նատալի» սրճարանում կռվի ժամանակ վիրավորվել է 22-ամյա Ֆարիդ Նահմետովը: Կատարվածի անհեթեթութունն այն է, որ ինքը` տուժածը, պնդում էր, որ կասկածում են սխալ մարդու, իսկ ոստիկանությունն Ալիվորյանի «խոտովանություններից» բացի, այլ ապացույցներ չուներ: Կռվից հետո մյուս օրը` հունիսի 6-ին, գործ էր հարուցվել անհայտ անձի նկատմամբ: Եվ միայն հունիսի 8-ին էին ձերբակալվել Գեւորգն ու նրա եղբայր Գագիկը:
Ինչպես հաղորդում է Զոհրաբ Գաբրիելյանը, երիտասարդներին անարգում էին եւ, բռնաբարության սպառնալիքով, ստիպել են «խոստովանական» ցուցմունքներ գրել: Այնուհետեւ Գարիկին բաց են թողել, եւ նա ստացել է վկայի կարգավիճակ: Վկային ծեծի ենթարկելու փաստով քրեական գործ չբացեցին` եղելությունը ձեւակերպելով որպես «դիմադրություն` ձերբակալման ժամանակ»:
Անցյալ տարվա նոյեմբերի սկզբին Գեւորգն ազատ էր արձակվել հայ համայնքի երեւելի ներկայացուցիչներից մեկի երաշխիքով: Դեկտեմբերի 6-ին գործը կարճվել է` անմեղության հիման վրա:
Միջադեպն ընկել է ստուգումների «գլոբալ ծրագրի տակ», որը սկսվել է Կազանի ոստիկանությունում 52-ամյա տղամարդու սպանությունից հետո:
Պաշտոնեական դիրքի չարաշահման գործը քննվում է Ռուսաստանի Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչության Սանկտ Պետերբուրգի բաժնի կողմից:




























