Որևիցե գնահատական հիմա տալ չեմ կարող, որովհետև այն լրատվությանը, որը որ դուք եք տիրապետում, ես եմ տիրապետում. միակ բանը, որ ինձ հիմա այս փուլում ուրախացնում է, այն է, որ դելիմիտացիան, դեմարկացիան կսկսվի։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 1–ին, Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանությյան նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով Փաշինյան–Ալիև հանդիպմանը։
Անդրադառնալով Տիգրանաշենը Արծվաշենով փոխարինելու հնարավորությանը, Դավիթ Տոնոյանն ասաց. «Ես չեմ տեսել, որ այդպես է հարցը դրված, հանրային դաշտում շատ մանիպուլյատիվ արձագանքներ կան, ես չեմ ընթերցել և հայտարարություններից այդպիսի եզրակացություն չեմ կարող տալ, որ Արծվաշենը կփոխարինվի օրինակ, Տիգրանաշենի հետ։ Ինչ–որ լուծումներ են տրվելու ինչ-որ բանակցությունների արդյունքում, բայց ոչ կոնկրետ այդպիսի փոխանակման մասին է խոսքը։
Այդ պահին կտան գնահատական, կտրվեն գնահատականներ, ռազմավարական առումով, հուսով եմ ճիշտ որոշում կկայացվի։ Փոխանակումը, փոխզիջումը, դիվանագիտական աշխատանքի արդյունք է, հիմա շատ դժվար է ասել՝ ինչ կարող է լինել»։





























