Սեպտեմբերի 2-ի գիշերը և օրվա երկրորդ կեսին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ։ Օդերևութաբանները նաև կանխատեսում են, որ ամպրոպի ժամանակ արևելյան և հարավարևելյան քամու պոռթկումները կուժեղանան մինչև 20-25 մ/վ։ Մոտակա 4 օրերին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում աստիճանաբար կբարձրանա 5-7, մյուս շրջաններում՝ 4-5 աստիճանով։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են NEWS.am-ին, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան քամին կուժեղանա մինչև 18-23 մ/վ։ Մայրաքաղաքում առաջիկա գիշեր կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +28+30։
Օդի ջերմաստիճանը մարզերում․
Շիրակում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +19+24,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +19+23,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +24+27,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +15+20,
Լոռիում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +20+24,
Տավուշում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +25+29,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +18+22,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +23+28,
Արարատում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +29+31,
Արմավիրում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +28+31,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +18+22,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +28+31,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +24+27,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +18+22։




























