Համացանցային հսկա Google-ը Nexus սմարթֆոնների նվազագույնը հինգ մոդել կթողարկի` հաջորդ սերնդի  Android 5.0-ի (Jelly Bean կոդային անվանմամբ) պլատֆորմի հիման վրա: Ակնկալվում է, որ այդ  մոդելներից յուրաքանչյուրը կպատրաստվի բջջային հեռախոսների առանձին արտադրողների կողմից:

Ինչպես Wall Street Journal-ին հղում անելով տեղեկացնում է  CNews.ru -ն, սարքերի մատակարարումը սպառողական շուկա կկատարվի ուղղակիորեն` շրջանցելով բջջային օպերատորների միջոցով վաճառքի տարբերակը: Սարքերը նախատեսվում է վաճառքի հանել մինչեւ ձմեռ: Ենթադրվում է, որ 5 արտադրողներից մեկը կլինի Motorola-ն: