Պարտված առաջնորդը նույնպես կարող է բանակցություններ վարել։ Սակայն ամենամեծ խնդիրն այն է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պատկերացումները երկրի մասին ամփոփել է Հայաստանի Հանրապետության պատկերով բրոշի և «իրական Հայաստանի» գաղափարախոսության մեջ։ Այս մասին հայտնել է բանակցությունների ոլորտի փորձագետ Արթուր Մարտիրոսյանը NEWS.am-ին։

«Նայեք նրանց ներկայացրած գաղափարախոսությանն ու տեքստերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աչքերով։ Ի՞նչ կտեսնեք և կհասկանաք։ Նա կհասկանա, որ ապագան, ինչպես նաև այս երկրի հետ կապված ամեն ինչ, կախված է իրենից և իր քմահաճույքից», - ասել է փորձագետը։

Մարտիրոսյանի խոսքով, եթե Փաշինյանին բավարարում են Իլհամ Ալիևի հայացքներն ու պատկերացումները, նշանակում է՝ նա ստիպված կլինի սկսել հարմարվել «Մեծ Թուրանի» գաղափարախոսությանը։