Մոսկվայում ընդդիմության ակցիայի օրինականացման փորձը խոչընդոտվել է: Պրեսնենսկի շրջանի տեղական վարչակազմի նիստը վերածվել է իսկական ճակատամարտի: Որեւէ որոշում չի ընդունվել, քանի որ նիստը ձախողել են:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մշակութային միջոցառման կարգավիճակով ակցիայի թույլատրման համար քաղաքապետարանի թույլտվություն պետք չէ, եւ ընդդիմությունը ցանկանում էր «Գրավիր Բարիկադնայա» ակցիան վերածել փառատոնի:

Պետդումայի պատգամավոր Դմիտրի Գուդկովը Twitter-ում գրել է, որ «Եդինայա Ռոսիա»-ի ներկայացուցիչները ձախողել են քվորումը: Ընդդիմադիր պատգամավորներից 3-ը եւս չեն ներկայացել նիստին, մեկին կանչել են զինկոմիսարիատ, մյուսի մոտ արտապլանային ստուգում է եղել, երրորդին, ով բժիշկ է, խորհուրդ են տվել իր հաշվին արձակուրդ վերցնել, որ մանսակցի նիստին:

Իսկ բուն նիստի ժամանակ հայտնվել են մոտ 30 անձինք, որոնք հայտարարել են, թե միջոցառումը խանգարում է իրենց: Նախագահ Դենիսովան էլ սպառնացել դատախազություն դիմել, եթե պատգամավորները քվեարկեն հօգուտ միջոցառման: Իսկ որոշ ժամանակ անց նիստը փակել է քվորումի անբավարարության պատճառով: