Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ում էթնիկ եւ ռասայական փոքրամասնությունների ներկայացուցիչներն ավելի շատ երեխաներ են ունեցել, քան եվրոպական ծագում ունեցող սպիտակամորթ ամերիկացիները:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով The Wall Street Journal-ը, 2010-ի հուլիսից մինչեւ 2011-ի հուլիս ընկած հատվածում ծնված 4 մլն երեխաներից 50,4 տոկոսը էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների երեխաներն են: 1990 թվականին այդ ցուցանիշը 37 տոկոս էր:

Դեռեւս ԱՄՆ-ի բնակչության մեծամասնությունը սպիտակամորթներն են` 63,4 տոկոս: Լատինական Ամերիկայի ներկայացուցիչները կազմում են երկրի 16,7 տոկոսը, աֆրոամերիկացիները` 12,3 տոկոսը:

ԱՄՆ-ի ընդհանուր բնակչությունն արդեն անցել է 313 մլն-ից: