Ռուսաստանի հայտնի դերասան Սերգեյ Բեզրուկովը դատական հայց է ներկայացրել «Պապարացցի» հանդեսի դեմ: Նա 2 մլն ռուբլու չափով փոխհատուցում է պահանջում պատվի եւ արժանապատվության վիրավորանքի համար:
Ինչպես հաղորդում է Infox.ru-ն, դատաքննությունն ընթանալու է դռնփակ: Դատարանի ներկայացուցիչը չի հստակեցրել դերասանի պահանջի էությունը, եւ թե որ հոդվածն է հայց ներկայացնելու հիմք դարձել:
Նշվում է, որ հայցը ներկայացվել է դեռ ապրիլին, իսկ առաջին նիստը կայանալու է հունիսի 7-ին: Որոշ տվյալներով, դերասանին, թերեւս, դուր չի եկել «Իրական հեքիաթ» ֆիլմի թողարկմանը վերաբերող հոդվածը: Բեզրուկովն այդ ֆիլմի պրոդյուսերն է:
Պարբերականը ֆիլմը չհաջողված էր համարել:




























