ԱՄՆ Պետդեպարտամենտը երեքշաբթի օրը անվտանգության նոր նախազգուշացումներ է հղել Մերձավոր Արևելքում ամերիկյան դեսպանատներին՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև վերջին լարվածության և հարձակումների թվի աճի ֆոնին:
Նախազգուշացումները տարածվել են տարածաշրջանում ԱՄՆ գրեթե բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում, այդ թվում՝ Իսրայելում ԱՄՆ դեսպանատանը։ Հաղորդագրություններում նշվում է, որ պահպանվող լարվածության պատճառով անվտանգության իրավիճակը մնում է «բարդ» և կարող է հանգեցնել «անկանխատեսելի սրման»։
Պետքարտուղարությունը Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել առավել զգոնություն ցուցաբերել և հաշվի առնել ավիաչվերթների չեղարկման, օդային տարածքի փակման և տրանսպորտային հաղորդակցության այլ խափանումների հնարավորությունը։





























