Վրաստանի Սվանեթի տարածաշրջանի Չալաադի սառցադաշտ տանող երթուղու վերին հատվածում գտնվող գետում հայտնաբերել են 20-ամյա Մարիա Խմելյովայի դին, հայտնում է «Грузия Online»-ը՝ վկայակոչելով տարածաշրջանային էջերը:

Առկա տվյալներով՝ աղջիկը Վրաստանով ճանապարհորդում էր ավտոմեքենայով: Օգոստոսի 30-ի առավոտյան նա դուրս է եկել Մեստիայի հյուրանոցից, որից հետո ուղևորվել է Չալաադի սառցադաշտի ուղղությամբ: Մոտավորապես ժամը 13:00-ին Մարիան վերջին անգամ է կապի դուրս եկել՝ հայտնելով Բաթումի ճանապարհը շարունակելու ծրագրերի մասին:

Աղջկա որոնողական աշխատանքները մեկնարկել են օգոստոսի 31-ին: Նրա ավտոմեքենան հայտնաբերվել է Չալաադի սառցադաշտի հարևանությամբ գտնվող ավտոկայանատեղիում:

Մահվան հանգամանքները պարզվում են: