Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է «պատասխան գործողությունների մեկնարկի մասին, որոնց համար ագրեսորը կզղջա»՝ Իրանի հարավային ափերին ԱՄՆ-ի հասցրած հարվածներից հետո, փոխանցում է Tehran Times-ը։
ԻՀՊԿ հասարակայնության հետ կապերի բաժնի հայտարարության մեջ ասվում է, որ ամերիկյան զինվորականները «կույր և հուսահատ» հարվածներ են հասցրել Իրանի հարավում գտնվող մի քանի օբյեկտների, այդ թվում՝ քաղաքացիական ենթակառուցվածքներին:
Թեհրանում նշել են, որ այս գործողությունները միայն կուժեղացնեն Իրանի վճռականությունը և կհանգեցնեն Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակի հետագա սրմանը։
ԻՀՊԿ-ում նաև հայտնել են, որ առաջին պատասխան գործողության ընթացքում իրանական ՀՕՊ համակարգը խոցել է ամերիկյան MQ-9 անօդաչուի 50-րդ միավորը։





























