Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Մոսկվա՝ մանրամասն քննարկելու Եվրամիության հետ ինտեգրման և Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) մասնակցության միջև Երևանի հետագա ընտրությունը, փոխանցում է РИА Новости-ն։
«Ես նրան հրավիրել եմ Մոսկվա, որպեսզի առանց շտապելու, երկուսով, ինչպես նաև նրա և մեր կառավարության մասնագետների հետ նստենք ու անցնենք յուրաքանչյուր կետով։ Այնտեղ կան նաև կոնկրետ հարցեր, օրինակ՝ երկաթուղին», — Բիշքեկում լրագրողներին ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ Հայաստանի արտաքին տնտեսական ուղղության հնարավոր փոփոխությունը քննարկելիս անհրաժեշտ է հաշվի առնել ԵԱՏՄ-ին նրա մասնակցության հստակ առավելությունները։ Նրա խոսքով՝ Հանրապետությունը միավորման շրջանակում ստանում է էական արտոնություններ, ընդ որում՝ խոսքը միայն էներգակիրների գների մասին չէ։
«ԵվրԱզԷՍ-ի շրջանակում աշխատելիս Հայաստանը, անշուշտ, բավականին մեծ արտոնություններ է ստանում։ Ես հիմա նույնիսկ չեմ խոսում էներգակիրների գների մասին», — ասել է Պուտինը։
Պուտինը ավելի վաղ նույնպես հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ հանգիստ քննարկել ԵՄ-ի հետ նրա հնարավոր մերձեցումը, սակայն մատնանշել էր երկու կառույցների կանոնների միջև առկա տարբերություններն ու ՀՀ տնտեսության համար դրանց հնարավոր հետևանքները։





























