Ռուսաստանն ու հայ ժողովուրդը կապված են խոր պատմական հարաբերություններով, սակայն Հայաստանի՝ Եվրամիությանը և Եվրասիական տնտեսական միությանը միաժամանակյա անդամակցությունն անհնար է, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Մեզ հայ ժողովրդի հետ կապում են բարեկամության պատմական թելեր, և նույնիսկ ավելին, քան բարեկամությունը․ մենք հայերի, ընդհանրապես հայ ժողովրդի, այդ թվում՝ աշխարհի այս տարածաշրջանի հայերի հետ փոխհարաբերությունների շատ խոր արմատներ ունենք։ Բայց ուղղակի անհնար է միաժամանակ գտնվել երկու կազմակերպություններում», — ասել է Պուտինը Ղրղզստան կատարած այցի ամփոփիչ ճեպազրույցի ընթացքում։