Ռուսաստանցի հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակը դատարանի ծանուցագիր է ստացել: Նա մեղադրվում է իշխանության ներկայացուցչին չենթարկվելու մեջ:
«Վաղը դատի եմ: Սոբչակին դատում է Կոպչակը (դատավորի ազգանունն է): Վերջին շրջանում ես ամեն օր զարթնում են նույն մտքով. դա չի կարող պատահել»,- գրել է նա իր բլոգում:
Իսկ այսօր նույն անհնազանդության համար դատում են Իլյա Յաշինին, ով ձերբակալվել է նախօրեին «Բարիկադնայա» մետրոյի շրջակայքում:
«Ռոսբալտի» փոխանցմամբ, մայիսի 16-ի երեկոյան հատուկջոկատայինները փորձել են մաքրել նրբանցքը հավաքված ընդդիմադիրներից: Ձերբակալվել է մոտ 30 մարդ: Ավելի ուշ այնտեղ են եկել Քսենյա Սոբչակն ու Պետդումայի պատգամավոր Դմիտրի Գուդկովը: Նրանք բանակցել են ոստիկանության հետ, արդյունքում իրավապահները խոստացել են չցրել չաբմարը, եթե մասնակիցները չքնեն կանաչի վրա, կարգախոսներ չվանկարկեն եւ ուտելիք չպատրաստեն:




























