ԱՄՆ-ում արջերը գողացել են արեւածաղկի սերմով լի պարկը: Ենթադրվում է, որ կողոպտիչը էգ արջ է` իր ձագուկներով: Նրանք կոտրել են ավտոտնակի պատուհանը, մտել ներս եւ տարել 22 կգ-անոց պարկը:

Գողության զոհը` Ռենդի Մյուրեյը, կենդանիներին չի տեսել, սակայն տեղանքը զննած մասնագետները վստահություն են հայտնել, որ գողությունը կատարել են հենց արջերը, այդ մասին են վկայում նրանց թաթերի, ինչպես նաեւ թաց քթերի հետքերը, գրում է Lenta.ru-ն:

Ավտոտնակի տերը ենթադրում է, որ էգ արջը երկու անգամ է այցելել, երկրորդ անգամ նա ուտելիք չի գտել: