«Google»-ի համակարգը մտադիր է մրցակցել աշխարհում ամենահայտնի online-գրադարանի` Wikipedia-ի հետ. շուտով հենց որոնման արդյունքները բերելիս` զուգահեռ կտրվեն նաեւ տեղեկություններ`փնտրվող օբյեկտի վերաբերյալ:
Ինչպես փոխանցում է «Lenta.ru»-ն, էջի առաջին մասում ներկայացվող տեղեկատվությունը կախված կլինի կոնկրետ հարցումից:
Օրինակ, գիտնականի վերաբերյալ հարցումը կլրացվի նրա ձեռքբերումների մասին տեղեկանքով, գրողի մասին հարցումը` նրա ստեղծագործությունների վերաբերյալ տեղեկություններով եւ հենց ստեղծագործությունների օրինակներով:




























