Իրանի արևմուտքում ԱՄՆ-ի հասցրած հարվածների հետևանքով զոհվել է իրանցի չորս զինծառայող, հաղորդում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Քերմանշահ նահանգային ստորաբաժանման մամուլի ծառայությանը։
«ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Քերմանշահ նահանգում ԱՄՆ-ի հարձակման հետևանքով զոհվել են Պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի չորս զինծառայողներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Չորեքշաբթի լույս գիշերը ԱՄՆ-ը Իրանում գտնվող օբյեկտների վրա իրականացրել է նոր զանգվածային հարվածների շարք։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ թիրախ են դարձել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օբյեկտները, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգերը, ռադիոլոկացիոն կայանները, ծովային միջոցներն ու կապի օբյեկտները։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտների ուղղությամբ։





























