Սեպտեմբերի 3-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևելյան և հարավ-արևելյան, 4-7 մ/վ։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա։
«Հայհիդրոմետ»–ից NEWS.am-ին հայտնում են, որ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան քամին կուժեղանա՝ հասնելով 18-23 մ/վ-ի։
Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +30+32։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը – +5+9, ցերեկը – +22+27,
Կոտայքի լեռներում՝ գիշերը – +6+10, ցերեկը – +22+26,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը – +13+15, ցերեկը – +27+29,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը – +6+11, ցերեկը – +16+21,
Լոռիում՝ գիշերը – +10+14, ցերեկը – +22+26,
Տավուշում՝ գիշերը – +15+18, ցերեկը – +27+30,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը – +5+9, ցերեկը – +22+26,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը – +12+16, ցերեկը – +27+31,
Արարատում՝ գիշերը – +14+17, ցերեկը – +31+33,
Արմավիրում՝ գիշերը – +13+16, ցերեկը – +31+33,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը – +5+9, ցերեկը – +19+23,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը – +13+16, ցերեկը – +31+33,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը – +17+20, ցերեկը – +28+31,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը – +10+14, ցերեկը – +20+24։





























