Մեծ Բրիտանիայում նորից կորցրել են գաղտնի փաստաթուղթ: Տեղացի բնակիչներից մեկն այն հայտնաբերել է մեկ տարի առաջ գնած իր մեքենայի բեռնախցիկում:
Հանրությանը հասանելի է դարձել այն զինծառայողների ցուցակը, որոնք մասնակցում էին դիպուկահարների պատրաստման ծրագրին: Ինչպես հաղորդում է The Yorkshire Post-ը, ցուցակի մեջ ներառված է եղել 28 ծառայող: Բրիտանիայի պաշտպանության նախարարության ընթացակարգով, այդ անունները գաղտնի են պահվում, որպեսզի նրանք եւ նրանց մերձավորները ապահով մնան հակառակորդի կամ նրա համակիրների հնարավոր վրեժից:
Դրանից բացի, մեքենայում զորամասի անցաթուղթէ գտնվել: Այդ փաստաթղթերը մեքենայում էին մնացել 9 ամիս. մեքենայի տիրոջ խոսքով, փաստաթղթերը գտնվել են 2012 թ. մայիսին, երբ նա առաջին անգամ բեռնախցիկից հանել է պահեստային անիվը:
Այս տարի սա գաղտնի փաստաթղթերի կորստի առաջին հայտնի դեպքը չէ. հունվարին բրիտանական ոստիկաններից մեկը քաղաքամերձ գնացքում թղթապանակ էր մոռացել, որտեղ ներկայացված էին Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման միջոցառումները:




























