ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 2-ին մի շարք որոշումներ է ստորագրել, որոնցով պաշտոններում վերանշանակվել են նախարարների տեղակալներ և էկոպարեկային ծառայության պետը։

Մասնավորապես՝

  • Արամ Մեյմարյանը վերանշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնում։ 

  • Արա Մկրտչյանը վերանշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնում։ 

  • Վլադիմիր Կիրակոսյանը վերանշանակվել է Էկոպարեկային ծառայության պետի պաշտոնում։ 

  • Քրիստինե Ղալեչյանը վերանշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնում։ 

  • Ասատուր Վարդանյանը վերանշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնում։ 

  • Առնակ Ավետիսյանը վերանշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնում։ 

  • Նարեկ Ապիտոնյանը վերանշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնում։ 

  • Ավետիք Դարբինյանը վերանշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնում։