ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դավիթ Իվանյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ։ 

Դավիթ Իվանյանի կենսագրությունը 

Դավիթ Իվանյան ծնվել է 1994 թ. մարտի 10-ին, Մոսկվա քաղաքում: 

2013-2016 թվականներին սովորել է Մեծ Բրիտանիայի Սասեքսի համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան բիզնեսի և կառավարման ուղղությամբ՝ ֆրանսերենի խորացված ուսուցմամբ: 

2016-2017 թվականներին սովորել է Մեծ Բրիտանիայի Ուորիքի համալսարանի Ուորիք բիզնես դպրոցը՝ ստանալով միջազգային բիզնեսի մագիստրոսի աստիճան: 

2017-2019 թվականներին աշխատել է FM Logistic ընկերությունում՝ բիզնեսի զարգացման մասնագետի պաշտոնում, ք. Մոսկվա: 

2019-2020 թվականներին աշխատել է DSV Panalpina ընկերությունում՝ բիզնեսի զարգացման մենեջերի պաշտոնում, ք. Մոսկվա: 

2020 թվականին աշխատել է DPD ընկերությունում՝ բիզնեսի զարգացման մենեջերի պաշտոնում, ք. Մոսկվա: 

2020 թվականին հայրենադարձվել է Հայաստան՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի առաջին հոսքի շրջանակում: 

2020-2021 թվականներին եղել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության փորձագետ՝ «իԳործ» ծրագրի մասնակից: 

2021-2022 թվականներին եղել է «Հայփոստ» ՓԲԸ-ի առևտրային ուղղության պրոդուկտի մենեջեր: 

2022-2026 թվականներին եղել է Yandex առաքում ծառայության տնօրենը Հայաստանում, 2025 թվականից՝ նաև Վրաստանում: 

Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներին: 

Ամուսնացած է: